Թերթը գրում է, որ հուլիսի 5-ին տեղի կունենա ՀՅԴ Գերագույն ժողովը. այս օրերին ընթանում էին կոմիտեությունների ներկայացուցչական ժողովները մարզային կառույցներում: Որպես օրինաչափություն՝ ՀՅԴ ժողովները միշտ էլ աչքի են ընկել ոչ միայն իրենց փակ, այլեւ անչափ հետաքրքիր օրակարգով:
Սակայն հուլիսի 5-ի Գերագույն ժողովը կարող է առանցքային դառնալ ՀՅԴ-ի համար, որովհետեւ ներքին խնդիրների կողքին՝ Ղարաբաղ, Ջավախք, խորհրդարանական ընտրությունների ամփոփում, կա սպասվող նախագահական ընտրություններին ՀՅԴ մասնակցության հարցը, որից էլ ածանցվելու են բոլոր մնացած խնդիրները: Այն է` Հրանտ Մարգարյանի եւ Վահան Հովհաննիսյան-Արմեն Ռուստամյան թեւերի միջեւ առկա հարաբերությունների վիճարկելի հարցերը, այդով պայմանավորված` նաեւ ղարաբաղյան ընտրություններին Վիտալի Բալասանյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես նաեւ` փոխվո՞ւմ է ՀՅԴ ղեկավար կազմը, թե՞ ոչ:
Գաղտնիք չէ, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը` ԳՄ-ն, դժգոհ է Բյուրոյից, եւ այդ տարաձայնություններն իրենց արտացոլումն են ունենալու ԳԺ-ի աշխատանքներում: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում ՀՅԴ «վարքագծին», ապա ՀՅԴ-ից մեզ տեղեկացրին, որ Վահան Հովհաննիսյանն այս անգամ հաստատ նախագահի թեկնածու չի լինելու: Կարծիքները կիսվում են՝ հրանտմարգարյանական թեւը հակված է այն կարծիքին, որ ՀՅԴ-ն պետք է սեփական թեկնածուով հանդես գա, Արմեն Ռուստամյանին հարող թեւը հակված է առավել արմատական լուծումների, ինչպես դաշնակցականներն են ասում` հակված է դեպ Ռոբերտ Քոչարյան:
Չի բացառվում` ՀՅԴ-ն որոշի, որ թեկնածու չի առաջադրելու: Իսկ թե այդ դեպքում ում կպաշտպանի, կկայացվի իրավիճակային որոշում: ԳԺ-ն, ինչպես միշտ, կանցկացվի Ծաղկաձորում, գրում է «Հրապարակը»:
news.am







































Yerevan Time