September 25, 2023

ԼՂՀ ԱԺ ընտրություններն ավարտվեցին

ԼՂՀ Կենտրանական ընտրական հանձնաշողովը հրապարակել է քվեարկության ընթացքի վերաբերյալ ժամը 20:00-ի դրությամբ տվյալները: ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը նշել է, որ 95442 ընտրողից ընտրություններին մասնակցել են 66919 ընտրող, որը կազմում է ընտրողների 70,11 տոկոսը: Սա, նրա կարծիքով վատ ցուցանիշ չէ և ընտրություններին մասնակցությունը բավական ակտիվ էր:
Տվյալները նախնական են և կարող են լինել որոշակի փոփոխություններ: Վերջնական տվյալները դեռևս հաշվարկվում են: Ներկայումս ընտրական տեղամասերի հանձնաժողովները ամփոփում են ընտրության արդյունքներն ըստ համամասնական և մեծամասնական թեկնածուների: Նախնական տվյալները հայտնի կլինեն ժամը 24:00-ի դրությամբ:
Անդրադառնալով ընտրախախտումներին Եղիշե Արզումանյանն ասել է, որ այս պահի դրությամբ ստացել են երկու դիմում-բողոք, երկուսն էլ քարոզչական բնույթի խախտումներ: Ներկայումս այլ դիմում-բողոքներ չեն գրանցվել: Բանավոր բոլոր դիմում բողոքները լուծվել են տեղում:
Միջազգային դիտորդները դեռևս իրենց կարծիքները չեն ներկայացրել:

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4