January 28, 2022

ՌԴ նախագահը մեծ ներդրում ունի ԼՂ կարգավորման գործընթացում

Երևանում գտնվող Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ՀՀ արտգործնախարարից, թե ինչպես է վերաբերում Հայաստանը այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, թե Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել Ղարաբաղի հակամարտության կարգավորումն առաջ մղելու համար:

Լրագրողների դիտարկմամբ` այդ հայտարարությունն արվել է այն պարագայում, որ Թուրքիան հայ-թուրքական գործընթացը միշտ պայմանավորել է ԼՂ հակամարտությամբ:

«Ռուսաստանը, լինելով եռանախագահող երկիր, այսինքն` այդ երեք երկրներից մեկը, իր նպաստն է բերում կարգավորմանը և բավական կարևոր ու կառուցողական դեր ունի Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ջանքերի մեջ: Թե դա որ պահին և որտեղ է արտահայտվել` ոչինչ չի փոխում այդ կառուցողական դիրքորոշման իմաստով: Եռանախագահների կողմից գործադրվող ջանքերի հետ միասին նաև գիտենք, որ այդ ջանքերի մեջ բավական անձնական ներդրում ունի նաև Ռուսաստանի նախագահը` պարոն Մեդվեդևը, որի նախաձեռնությամբ մի շարք հանդիպումներ են կայացել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, և դա բնական է, որ Ռուսաստանի նախագահն արտահայտում է իր ցանկությունը շարունակել այդ ջանքերը օգնելու կողմերին խնդրի կարգավորման համար»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:
aysor.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4