October 14, 2019

Ադրբեջանական լոբբիստի անփառունակ ճակատագիրը Շվեդական ”Expressen” թերթը բացահայտել է Ադրբեջանի կողմից ֆինանասվորվողՅորան Լինդբլադի գործունեությունը

Կարեւոր այս բացահայտման առիթով

Եվրոպայի Հայերի Համագումարը իր գոհունակությունն է հայտնել “Expressen” թերթին

 

 «Բազմահազար ընթերցող ունեցող շվեդական “Expressen” օրաթերթի մայիսի 29-ի համարում հրապարակված՝ ««Մոդերաթ» կուսակցության բարձրաստիճան անդամի նոր պաշտոնը՝ սուր քննադատության առարկա» խորագրով հոդվածը իր տեսակի մեջ յուրահատուկ է:

Հայ ընթերցողի համար Յորան Լինդբլադ անունը անծանոթ չէ: Իշխող կուսակցության այս բարձրաստիճան անդամը մինչեւ 2010 թվականը եղել է Շվեդիայի Ռիքսդագի պատգամավոր, Եվրոպառլամենտում մի ժամանակ եղել է Հայաստանի մասին համազեկուցողը, ուր եւ ամբողջությամբ լծվել է Ադրբեջանա-թուրքական կառքին՝ ողջ կարողությամբ ծավալել հակահայկական գործունեություն:

 2010 թվականի պառլամենտական ընտրություններին վարել է բացահայտ հակահայ եւ միակողմանի քաղաքականություն: 2009-ին Ռիքսդագում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին ներկայացրել է ադրբեջանամետ բանաձեւ, որի նմանակը կրկին անգամ Ռիքսդագին ներկայացրեց ազգությամբ թուրք պառլամենտականը: Երկու դեպքում էլ նախագծերը մերժվեցին: Նույն օրերին, Յորան Լինդբլադը, հայկական կողմին մեղադրել է իր անձի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի մեջ:

Լինդբլադը ընտրվել է նաեւ Եվրոխորհրդի պառլամենտական ասոցիացիայի փոխնախագահ:

“Expressen” թերթը մանրամասնորեն բացահայտելով Լինդբլադի գործունեությունը, որպես Եվրոպայում ադրբեջանական շահերի պաշտպանության ջատագով, գրում է. «Լինդբլադի ընտրվելուց ընդամենը մի քանի օր անց, նրա հետ կապնվում են «ադրբեջանական եվրոպական կազմակերպությունից» եւ այնուհետեւ 2010-2011 թվականներին սկսվում է նրա լոբբիստական աշխատանքը, նշված կազմակերպության Բրուսելյան գրասենյակում: Հիշյալ կազմակերպությունը հաստատուն կապեր ունի Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի հետ»:

Թերթը մեջբերումներ կատարելով նաեւ «Վիքիլիքսից» մանրամասնորեն բացահայտում է ադրբեջանական նշյալ կազմակերպության իշխանածին  էությունը, քողազերծում նրա ոչ անկախ եւ ոչ դեմոկրատական էությունը:

Այնուհետ “Expressen”-ը անդրադառնում է նավթարդյունաբերության եկամուտներին, ալիեւյան կլանի ողջ գործունեությանը, որ թե տնտեսապես եւ թե քաղաքականապես «պատկանում են Ադրբեջանի բացարձակ վերնախավին եւ տիրում՝ ըմպելիքից սկսած մինչեւ խավիար արտադրող ընկերություններին»:

 Հոդվածը շվեդական Amnesty international-ի ներկայացուցիչ՝ Էլիզաբեթ Լոֆթգրենից հղում կատարելով, գրում է,- «Նա, ով  աշխատում է նման կազմակերպության մեջ եւ Ադրբեջանի համար կատարում է լոբբիստական ծառայություն, պետք է տեղյակ լինի, որ նպաստում է մարդկային իրավունքների ոտնահարմանը»:

Երբ թերթի լրագրողը հարց է տվել Յորան Լինդբլադին իր ստացած վարձատրության չափի մասին, նա միմիայն ասել է, որ «դա պայմանագիր է իր եւ գործատուի միջեւ եւ ըստ պայմանագրի իրաունք չունի այդ մասին խոսել»:

Օրինաչափության չհամընկնող այս «լոբբիստական» պաշտոնի ընդունման համար Յորան Լինդբլադը, ինչպես ասում են, չորս կողմից սուր քննադատության է ենթարկվել:

 Եվրոմինիստր Բիրգիտտա Օհլսոնը կտրուկ արձագանքել է.- «Եթե տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա դա խիստ մտահոգիչ է: Ադրբեջանը  դիկտատորական երկիր է, ուր ռեժիմի քննադատությամբ հանդես եկող բլոգերները, ազատ լրագրողներն ու այլախոհները հալածանքի են ենթարկվում: Անընդունելի եւ դատապարտելի է, որ  շվեդական պառլամենտի նախկին պատգամավորը տուրք վճարի  ադրբեջանական հետաքրքրություններին»:

Ադրբեջանական այս ողորմելի լոբբիստը քննադատության է արժանացել նաեւ իր իսկ կուսակցության՝ «Մոդերաթ»-ների կողմից.  «Եթե իրականություն է, որ նա գործում է այդ ռեժիմի համար, ապա դա խնդրահարույց երեւույթ է, քանի որ  հակասում է կուսակցության հիմնական արժեքներին»,- ասել է «Մոդերաթ»-ների խմբի ղեկավար Աննա Կինգբերգ Բաթրան:

Սուր քննադատությամբ են հանդես եկել նաեւ «Կանաչ»ների եւ «Ձախ կուսակցության» ներկայացուցիչները:

Ռիքսդագում եւ «Ձախ կուսակցության» արտաքին հարցերի հանձնախմբի ներկայացուցիչը այս կապակցությամբ ասել է, որ «նման գործելաոճը եւ դիկտատուրի կողմից վարձատրումը պարզ է, որ բացարձակապես անընդունելի է: Յորան Լինդբլադը պարզապես շատ վատ դատողություն ունի խնդրո առարկա հարցի վերաբերյալ: Իսկ եկամուտների ներկայացման առումով թեպետ թղթի վրա թվում է թե չկա կեղծիք, սակայն պարզ է, որ նա ոչ պարկեշտ կերպով ավելացրել է իրեն հասանելիք երաշխավորված եկամուտը»:

Եվրոպայի Հայերի Համագումարը, լուսաբանող այս հոդվածի հրապարակման կապակցությամբ, իր գոհունակությունն է հայտնել “Expressen” թերթին, համոզում հայտնելով, որ Յորան Լինդբլադի ճակատագիրը սպասում է նաեւ բոլոր այն ծախու պաշտոնյաներին ու  գործիչներին, ովքեր դավաճանելով իրենց խղճին ու մարդկության իդեալներին եւ անտեսելով պատմական ճշմարտությունները, կատարում են իրենց քաղաքական կյանքի ամենախոշոր սխալը:

 

                                                                                                                     Եվրոպայի Հայերի Համագումար

           Տեղեկատվական գրասենյակ

info@aaeurop.com

 email@aaeurop.org 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4