Խզմալյանը նշեց. ««Սարդարապատ» շարժումը, ինչպես նաև այլ խմբեր, մտահոգված քաղաքացիներ դեռևս 2007,2008, 2009, 2010 թվականներին ամենաթեժ հանրահավաքների պահերին առաջարկություններով, նկատողություններով են կիսվել և փորձել ուղղել այն ճանապարհը, որով, ցավոք սրտի, ընթանում էր տիտղոսակիր ընդդիմությունը: Սակայն մենք բավական հետաքրքիր իրողության ենք հանդիպում: Մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենց նպատակը ժողովրդավարության հաղթանակն է, փորձում էին ժողովրդավարությանը հասնել ավտորիտար ձևով` թույլ չտալով ընդդիմության այլ ներկայացուցիչներին անգամ մոտենալ լսափողին հանարահավաքների ժամանակ: Ասվում էր, թե վերցրեք ու ձեր միտինգը կանչեք: Բայց եթե դա համաժողովրդավարական շարժում էր, հրավիրել այլ հավաք, կնշանակեր պառակտում: Այսինքն` մենք սպասում էինք, հետևում էինք և մամուլով և ասուլիսներով փորձում էինք մատնանշել այն ճակատագրական սխալները, որոնք արվում էին»:
Խզմալյանի մեկնաբանմամբ` այդ ճակատագրական սխալներից ամենակարևորն այն էր, որ ավտորիտար մեթոդներով` մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց որոշումներով և առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ կառուցել ժողովրդավարություն. «Երկրորդ` օլիգարխիայի դեմ պայքարում օլիգարխների հետ գործարքի մեջ մտնելը նույնպես անհեթեթություն է: Արդեն ամիսներ առաջ էլ պարզ էր, որ ամենը կվերջանա խորհրդարանում մի քանի տեղերով. աննշան մի քանակությամբ, որն ինչպես ցույց տվեց նախորդ հնգամյակը, որևէ նշանակություն չունեցավ»:
HayNews.am







































Yerevan Time