Այսօր Ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձն է:_______May 9 Victory Day

3

1945 թ-ի մայիսի 9-ին 00:43-ին Բեռլինում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլիացիայի ակտը: Խորհրդային Միության կողմից այն ստորագրեց մարշալ Գեորգի Ժուկովը, իսկ գերմանական կողմից երկրի գլխավոր շտաբի պետ, ֆելդմարշալ Վիլհելմ Կեյտելը, ինչպես նաև Լյուֆտվաֆֆեի ու Կրիգսմարինեի ներկայացուցիչները: Փաստաթղթում կան նաև ԽՍՀՄ դաշնակիցների ներկայացուցիչների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների ստորագրությունները:

 

Այսպես ազդարարվեց հակաֆաշիստական բլոկի հաղթանակը Եվրոպայում: Իրադարձությունը տոնում էին ողջ աշխարհամասում, ինչպես նաև ԱՄՆ-ում, չնայած որ Երկրորդ համաշխարհայինը չէր ավարտվել: Գերմանիայի նկատմամբ հաղթանակից հետո, խորհրդային զինված ուժերի զգալի մասը տեղափոխվել հեռավոր արևելք` Ճապոնիայի դեմ ռազմական գործողություններում ներգրավվելու նպատակով: 

 

Իսկ հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացավ Հաղթանակի զորահանդեսը:

 

1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտեց 1939թ. կնքված միմյանց վրա չհարձակման մասին պայմանագիրը և պատերազմ սկսեց ԽՍՀՄ-ի դեմ։ Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը։

 

Դեռևս 1939թ.-ին, սկսելով Երկրորդ համաշխարհային պատերազմը` Գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան։ Շարունակում էր պատերազմն Մեծ Բրիտանիայի դեմ։ Ծրագրել էր ԽՍՀՄ-ի նկատմամբ վարել կայծակնային պատերազմ, այսինքն՝ այն ավարտել շատ կարճ ժամկետում, և վերացնել որպես պետություն։

 

Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց պատերազմ հայտարարելու, բայց ոչ հանկարծակի, քանի որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր Գերմանիայի հնարավոր հարձակման մասին։ Սակայն երկրի զինված ուժերը համապատասխան պատրաստության չէին բերվել, ինչի պատճառով պատերազմի սկզբնական փուլում անհաջողություններ ունեցան։ Խորհրդային զորքերը կրեցին մեծ կորուստներ։ Բացի այդ, պատերազմի նախորդող տարիներին հազարավոր խորհրդային սպաներ բանտարկվեցին կամ գնդակահարվեցին, ինչը զգալիորեն նվազեցրեց զինված ուժերի մարտունակությունը։

 

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500.000-ի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները` Խորհրդային միության մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։

 

Ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային միության հաղթանակի օրը մինչ այսօր նշվում է ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրներում:

tert.am

May 9 Victory Day

Shortly before midnight on 8 May (00:43 am, Moscow time, May 9), 1945 at the seat of the Soviet Military Administration in Berlin-Karlshorst, now the location of the German-Russian Museum Berlin-Karlshorst,Soviet and German representatives signed the second Act of Military Surrender.

German Field Marshal Wilhelm Keitel, Chief of Staff of the German Armed Forces and representative of the army (Oberkommando der Wehrmacht) signed the document on behalf of Germany.

Marshal Georgy Zhukov on behalf of the Supreme High Command of the Red Army accepted the Act of Military Surrender.

Among the representatives were Air Chief Marshal Arthur William Tedder, as Deputy Supreme Commander of the Allied Expeditionary Force (United Kingdom); General Carl Spaatz, Commanding United States Strategic Air Forces, as witness; General Jean de Lattre de Tassigny, Commanding First French Army, as witness; German Admiral Hans-Georg von Friedeburg as Commander-in-Chief of the navy (Kriegsmarine); German Colonel-General Hans-Jürgen Stumpff as the representative of the air force (Luftwaffe).

On June 24, 1945, the Victory Parade took place in Red Square in Moscow.

About 500,000 Armenians took part in the Great Patriotic War, with 300,000 from Armenia and others from the other Soviet republics. About 200,000 Armenians, soldiers and officers, were killed.

Victory Day is annually celebrated not only in Russia, but also in the other former Soviet states, as well as in a number of European countries.

 

Tags:

About the Author