Գերմանիայում սեպտեմբերին կկայանա Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային 2-րդ մարաթոնը

104793

Գերմանիայում, Պրետցել ամրոցում, սեպտեմբերի 7-9-ին, կկայանա Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային 2-րդ մարաթոնը:

Միջոցառման ժամանակ կկատարվեն Կոմիտասի, ինչպես նաեւ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, կներկայացվեն նաեւ գերմանացի եւ արեւելյան Եվրոպայի երկրների կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Մարաթոնի մրցանակային հիմնադրամը 20 հազար եվրո է:

news.am

Tags:

About the Author