January 19, 2022

Ծանրամարտ. հայ պատանիների ոսկե ելույթներն Իսպանիայում

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդագրության համաձայն`2010 թ. Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների փոխչեմպիոն հայաստանցի Սմբատ Մարգարյանը (56 կգ) ուժեղագույն ճանաչվեց նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որն անցկացվում էր այս շաբաթ Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Չորեքշաբթի Մարգարյանին հաջողվեց երկամարտում ցույց տալ 240 կգ արդյունք և արժանանալ մայրցամաքի չեմպիոնի կոչման:

Հինգշաբթի մինչև 17 տարեկան ծանրամարտիկներից Հայաստանը ներկայացնող Վլադիկ Կարապետյանը կրկնեց իր թիմակցի հաջողությունը` Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանանալով 62 կգ քաշային կարգում: Կարապետյանը 253 կգ երկամարտի արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: 20 մասնակիցների պայքարում երկամարտի 235 կգ (105 կգ + 130 կգ) արդյունքով վեցերորդը ճանաչվեց օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին` 15-ամյա Վարդանը:

Հայաստանը ներկայացրած միակ մարզուհին` Իզաբելա Յալյանը (53 կգ), երկամարտի 163 կգ արդյունքով ճանաչվեց երկրորդն ու արժանացավ արծաթե պարգևի:

Վալենսիայում մրցումները շարունակվում են: Մյուս քաշային կարգերում հանդես եկող հայ ծանրորդներն են Րաֆֆի Մելիքյանը և Արեն Ներսիսյանը (77 կգ), Ազատ Սայադյանը (85 կգ), Համլետ Պողոսյանը (94 կգ), Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը (105 կգ և բարձր):

armenianow.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4