Քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումար ծախսել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

afd914db2e48da2e0c8df7fed1ed1ef6

Քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումար ծախսել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն այսօր ներկայացրեց կուսակցությունների նախընտրական ծախսերի մասին տվյալները։
Ըստ այդմ, ՀՀԿ-ն արդեն ծախսել է նախընտրական հիմնադրամ մուտքագրած ավելի քան 98 միլիոն դրամից 77 միլիոն 706 հազարը։

Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս կուսակցական հիմնադրամներին ունենալ առավելագույնը 100 հազար դրամ։ Այսպիսով, ՀՀԿ-ն համարյա օգտագործել է օրենսդրության սահմանած հնարավորությունը։ Հանրապետականին այս առումով հաջորդում է խորհրդարանում ամենափոքրաթիվ ներկայությունն ունեցող «Ժառանգություն»-ը,որն արդեն 66 մլն դրամ է ծախսել հիմնադրամ մուտքարված 79 միլիոնից։

Ի դեպ, Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցական հիմնադրամների միջոցները կարող են օգտագործվել լրատվամիջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, տարածքներ վարձակալելու, պաստառներ, տպագիր եւ այլ նյութեր պատրաստելու եւ այլ ապրանքների ու ծառայությունների համար։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իր նախընտրակայն քարոզչության մեջ հիմնականում օգտագործում է կուսակցության առաջնորդի անունը կրող բարեգործական հիմնադրամի միջոցները, քարոզչության քսան օրերի ընթացքում ծախսել է շուրջ 53 միլիոն դրամ։

Մնացած կուսակցություններից Հայ հեղափոխականդԴաշնակցությունը ծախսել է 40 միլիոն, «Օրինաց երկիրը»՝ 31, իսկ Հայ ազգային Կոնգրեսն ընդամենը 10 միլիոն դրամ։ Հայաստանի կոմկուսը իր տրամադրության տակ գտնվող 2 մլն 300 հազար դրամից ծախսել է 1 մլն 300 հազարը, «Միավորված հայերը»՝ 1 միլիոն դրամից 992 հազարը։

Նախընտրական հիմնադրամում ամենահամեստ միջոցներն ունի Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 455 հազար դրամ,որից ծախսել է 305 հազարը։

a1plus.am

Tags:

About the Author