January 28, 2022

Մեկնում են Իրան

Մայիսի 21-26-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ Սփյուռքի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և բուհի ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների և ԻԻՀ կրթության և դաստիարակչության նախարարների հետ:

Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Թեհրանի պետական, Թեհրանի “Ամիր Քյաբիբ” պոլիտեխնիկական, Թեհրանի “Ազադ” համալսարաններ, ինչպես նաև Թեհրանի հայկական դպրոցներից մեկը: Այցի շրջանակում նախատեսվում է այցելություն Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան, Թեհրանի “Արարատ” մարզավան, Թեհրանի “Ալիք” հաստատություն, ինչպես նաև “Չհարմահալ” հայկական միություն և Թեհրանի “Հայոց ակումբ”:

Նախարարը կհանդիպի նաև թեհրանահայ համայնքի և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4