January 28, 2022

Թուրքիան դատապարտում է Ղարաբաղում անցկացվող ընտրությունները

ԱՆԿԱՐԱ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարությունում ասվում է, թե «ադրբեջանական գրավյալ տարածքներում կոպտորեն խախտվում են միջազգային իրավունքի նորմերը, այդ իսկ պատճառով նման «ընտրությունների» անցկացումն ապօրինի է»: «Նման ընտրությունների անցկացումը ոչ միայն ստվեր է ձգում տարածաշրջանային կայունության վրա, այլեւ ի չիք է դարձնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերը»,- հայտարարում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը` վերահաստատելով իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Պաշտոնական Անկարան չի ճանաչում ընտրությունները Լեռնային Ղարաբաղում եւ դրանք համարում է միջազգային իրավունքին հակասող,- ասված է հայտարարությունում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4