January 28, 2022

Թուրքիան չի ընդունի արդյունքները

Պաշտոնական Անկարան դատապարտել է մայիսի 23-ին ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Այս մասին հայտարարությունը, ըստ թուրքական «Ջիհան» գործակալության, տարածել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Հայտարարության մեջ ասված է, թե Անկարան չի ճանաչելու ղարաբաղյան ընտրությունների արդյունքները, քանի որ, իրենց ձեւակերպմամբ, դրանք իրավական հիմք չունեն:

«Ընտրությունների անցկացումը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի սկզբունքների խախտում է»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի արտգործնախարարությունը:

aplus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4