January 28, 2022

Հրանուշ Հակոբյան. Հայաստանում որեւէ խտրականություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ չկա

ՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանում որեւէ խտրականություն չկա ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամին մայիսի 19-ին հայտարարեց Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ըստ նախարարի, Հայաստանում, մասնավորապես, ստեղծված են բոլոր պայմանները լեզուն, մշակույթը, կրթությունը զարգացնելու, պատմամշակութային հուշարձանները պահպանելու համար: Նախարարը ճշտեց, որ կառավարության բոլոր ծրագրերը վերաբերում են ՀՀ քաղաքացիներին, իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ըստ Հ.Հակոբյանի, «մեր քաղաքացիներն են եւ օգտվում են բոլոր այդ իրավունքներից»:

Հ.Հակոբյանը նշեց նաեւ, որ կառավարությունն ունի նաեւ պարտավորվածություն ուսումնասիրությունների միջոցով օգնել այլ երկրներում ազգային փոքրամասնություն համարվող հայերին ճանաչելու սեփական իրավունքներն ու պարտականությունները: Նման հարցերով զբաղվելու համար, մասնավորապես, անցած տարի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացված Իրավաբանների համահայկական համաժողովում ստեղծվել է միջազգային հանձնախումբ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4