May 25, 2022

Տիգրան Դավթյան. Կառավարությունն առաջիկա տարիներին խնդիր ունի կտրուկ նվազեցնել դեֆիցիտի մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի Հայաստանն ունի բավականին բարձր բյուջեի դեֆիցիտ, որը կազմում է ՀՆԱ 6 տոկոսը` 193 մլրդ դրամի չափով: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամին մայիսի 19-ին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ընդգծելով, որ առաջիկա տարիներին խնդիր կա կտրուկ նվազեցնել դեֆիցիտի մակարդակը, որովհետեւ բյուջեի դեֆիցիտը նաեւ գնաճի ձեւավորման կարեւորագույն կոմպոնենտներից մեկն է:

Նախարարն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսական վարկերի խնդրին. ըստ նրա, ճգնաժամային 2009թ. տրամադրվել է մոտ 72 հազար գյուղատնտեսական վարկ: Դրանցից գյուղացիների համար խնդիրներ են առաջացել ընդամենը 360-ի դեպքում, ինչը, ըստ նախարարի, ամբողջ ծավալի մեջ կազմում է 0,5 տոկոսը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4