
ՎԱՌՆԱ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 19-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել քաղաքի Գալատեա թաղամասի հրապարակներից մեկը անվանակոչել հայ Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի անունով: Այդ փողոցի վրա է գտնվում Զորավար Անդրանիկի տունը եւ փողոցը մինչ 1997 թվականը կրում էր հենց նրա անունը:
Ինչպես տեղեկացնում են Վառնա քաղաքի Բուլղարիայի հայերի միությունից, նախկինում պետական ծրագրերով այս տարածքները նախատեսված էր հատկացնել Անդրանիկի տուն-թանգարան եւ զբոսայգի կառուցելու համար, սակայն ինչ-ինչ պատճառներով այստեղից հողհատկացումներ էր կատարվել մասնավոր հատվածին:
Այս կապակցությամբ Վառնա քաղաքի Բուլղարիայի հայերի միությունն` ի դեմս համայնքի հայտնի ներկայացուցիչներ եւ միության ղեկավարներ Հովսեփյան եղբայրների, պաշտոնապես դիմել էր Վառնային քաղաքային խորհրդին Գալաթեա թաղամասի հրապարակը Զորավար Անդրանիկի անունով անվանակոչելու համար: Հարցը նախապես քննարկվել էր քաղաքային խորհրդի հանձնաժողովների երկու նիստերին, եւ վերջապես Հովսեփյան եղբայրենրի ջանքերի շնորհիվ 2010թ. մայիսի 19-ին խորհուրդը` նիստի մասնակցների 100 տոկոս կողմ ձայներով որոշում է կայացրել Գալաթեայի հրապարակը Մեծ Զորավարի անունով անվանակոչելու մասին:
Հովսեփյան եղբայրները նախատեսում են նաեւ մոտ ապագայում հրապարում կանգնեցնել Զորավար Անդրանիկի կիսանդրին, ինչպես նաեւ աշխատաքններ են տանում զորավարի տունը տուն-թանգարանի վերածելու ուղղությամբ:
Leave a Reply