«Իսրայելի հարձակումը Իրանին կստիպի ստեղծել միջուկային զենք». ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար

arm133293178219

Իսրայելական Курсор լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամադ Ալ-Բարադեյն այսօր անդրադարձել է Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի կողմից ռազմական հարված հասցնելու հնարավորությանը.

«Եթե Իսրայելը որոշի հարված հասցնել Իրանի ատոմային օբյեկտներին, ապա դա միայն Իրանին կդրդի ստեղծել միջուկային զենք, ինչն էլ կհանգեցնի աղետի: Իսրայելի կողմից այդպիսի հարվածը կհամախմբի Իրանի պահպանողական ուժերին, և Թեհրանը կհամոզվի ատոմային զենք ստեղծելու իր մտադրություններում:

Իսրայելցիները բավական խելացի են, որպեսզի հասկանան այս ամենը: Ես աղոթում եմ, որ նրանք կատարեն ճիշտ եզրահանգումներ. ռազմական հարվածը կթուլացնի և ոչ թե կամրապնդի Իսրայելի անվտանգությունը»:

zhamanak.com

Tags:

About the Author