January 28, 2022

Եվրոպայի ծանրամարտի առաջնության ոսկին հայինն է

Սմբատ Մարգարյանը Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ` հռչակվելով Եւրոպայի չեմպիոն: Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայացած առաջնության ընթացքում Հայաստանը ներկայացել է 9 մարզիկներից կազմված պատվիրակությամբ:

Սմբատ Մարգարյանը առաջին մոտեցմամբ պոկել է 100 կգ –անոց ծանրաձողը եւ նվաճել վարժության հաղթողի ոսկե մեդալը: Հրում  վարժությունը եւս հայ ծանրորդը փայլուն է կատարել` արժանանալով ոսկե մեդալի:
Ի դեպ, Սմբատ Մարգարյանը (56 կգ, Երեւան) նաեւ Եվրոպայի մեծահասակների առաջնության   փոխչեմպիոն է:

henaran.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4