September 30, 2022

The Guardian. «Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև կորցնելու շատ բան ունի»

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին` The Guardian պարբերականը գրում է.

«Արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղարաբաղյան նոր պատերազմ կսանձազերծի: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիյեվը փետրվարին խոսեց Հայաստանի հետ պատերազմի վերսկսման հնարավորության մասին»:

Սակայն, ըստ The Guardian-ի` Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումն այնքան էլ հավանական չէ, քանի որ նավթով հարուստ Ադրբեջանը կորցնելու շատ բան ունի:

«Ադրբեջանի ռազմական հռետորականությունն ու պատերազմի ակտիվ քարոզչությունն ուղղված են հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելուն: Սակայն, այս քաղաքականությունը արդյունավետ չէ, քանի որ որևէ ռազմական հռետորականություն չի կարող ստիպել հայկական կողմին հրաժարվել այն տարածքներից, որը նա ձեռք է բերել հերոսաբար կռվելով: Դա կնշանակեր պատերազմում վախճանված հերոսների հիշատակի դավաճանություն»,-գրում է The Guardian-ը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դերակատարությանը` The Guardian-ը նշում է, թե թյուր կարծիք կա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, սակայն այն սցենարը, թե Վլադիմիր Պուտինը կզանգի Սերժ Սարգսյանին և կհորդորի նրան դուրս բերել հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից, հիրավի, ֆանտաստիկ է:

«Ռուսաստանը ԼՂ հարցում չի կարող անել ավելին, քան Մինսկի խմբի մյուս համանախագահները»,-նշում է պարբերականը` միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և հավաքական անվտանգության պաշտպանության սկզբունքների հիման վրա գործող այս կազմակերպության անդամներից որևիցե մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում կազմակերպության այլ անդամների վրա:

Ամփոփելով իր վերլուծությունները` թերթը նշում է, որ կողմերը պատրաստ չեն գնալ փոխզիջման, քանի որ պատերազմին դեմ արտահայտվող մտավորականներն Ադրբեջանում ժողովրդականություն չեն վայելում: «Նրանք, ովքեր պաշտպանում են խաղաղության կառուցման գաղափարը կարիք ունեն հայկական կողմից նույնպես փոխզիջումների գնալու պատրաստակամություն տեսնել»,-գրում է The Guardian-ը:

panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4