June 4, 2020

ՈՎ ԿՀԱՂԹԻ ԵՎՐԱՏԵՍԻԼԸ

May 29, 2010 AAE 0

Այսօր ուշ երեկոյան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչը: Բրիտանական բուքմեյքերական William […]

Հայկական և թուրքական թատրոնների հիմնադրման պատմությունը Օսմանյան կայսրությունում

May 26, 2010 AAE 0

Պատմական անհերքելի փաստ է, որ թուրքական թատրոնի սկզբնավորումը և գոյությանառաջին հիսուն տարիների պատմությունը սերտորեն կապված է հայերի հետ: Այսհանգամանքը պայմանավորված էր նրանով, որ Օսմանյան կայսրություն թափանցողեվրոպական նորամուծությունների առաջին արձագանքողներն ու կրողները հայերն ուհույներն էին: 1850-ական թվականները կարելի է համարել արևմտահայության մշակութայինվերելքի շրջան: Այնպիսի կարևոր հայաշատ կենտրոններում, ինչպիսին Կ.Պոլիսն ուԶմյուռնիան էին, ժամանակի նորամուծությունների պահանջներին համապատասխանզարթոնք ապրեց հայկական դպրոցն ու մամուլը, գիտությունն ու գրականությունը:Բազմաթիվ հայ երիտասարդներ այս ընթացքում կրթություն էին ստանում Եվրոպայում,որտեղից իրենց հետ բերում էին բազմաթիվ նորամուծություններ: Դրանց թվին էրպատկանում նաև թատրոնը, որը խանդավառությամբ ընդունվեց արևմտահայերի կողմից: Դեռևս 1859 թ. Պոլսի Բերա թաղամասում Սրապիոն Հեքիմեանը, ով հայկականվարժարաններում պարբերաբար ներկայացումներ էր բեմադրում, կարճ ժամանակումթատրոնը վարժարանական սրահներից փոխադրեց պրոֆեսիոնալ բեմ և ձևավորեց առաջինարևմտահայ կանոնավոր թատրոնը`«Արևելյան թատրոնը»: Չնայած իր ունեցած կարճատևկյանքին, «Արևելյան թատրոնը» մեծ հաջողություններ ունեցավ: Արևմտահայ բեմի լավագույնդերասանները` Էքչեան, Ֆասուլեաճեան, Մնակեան, Պենկլեան, Թրեանց, Աճէմեան,Արուսեակ և այլոք` որպես հմուտ դերասաններ կազմավորվեցին հենց այս թատրոնում: Ս. Հեքիմեանի «Արևելյան թատրոնում» բեմադրած մի շարք գործերում որպես սկսնակդերասան խաղացել է նաև Հակոբ Վարդովեանը, ով, ճիշտ է, չէր փայլում դերասանականտաղանդով, սակայն հետագայում դարձավ թուրքական թատրոնի հիմնադիրն ուզարգացնողը: «Արևելյան թատրոնիե փակվելուց հետո Վարդովյանը մի քանիերիտասարդների հետ խումբ կազմեց և, վարձելով Կէդիկ Փաշայի կրկեսը, 1867թ. այնվերածեց թատրոնի: Կարճ ժամանակում Վարդովյանի թատրոնը մեծ համբավ ձեռք բերեց:Կազմակերպելով շրջիկ ներկայացումներ Կ.Պոլսի արվարձաններում` Սկյութարում,Գատը-Գյուղում, Բերայում, նրան հաջողվեց գրավել Պոլսի հասարակության ուշադրություննու համակրանքը: Մինչև Վարդովեանի «Օսմանյան թատրոնը» ոչ ոք չէր փորձել թուրքերեն լեզվովներկայացումներ բեմադրել: Առաջին անգամ 1869թ. Կէդիկ Փաշայի թատրոնի բեմումթուրքերենով նա բեմականացրեց «Ցեզար Բորջիա» պիեսը: Այս քայլին դիմելու համարՎարդովեանը երկու կարևոր պատճառ ուներ` մի կողմից թատերախումբը հայտնվելու էրթուրք հեղինակավոր մարդկանց հովանավորության տակ, մյուս կողմից թուրքհանդիսատեսին կապելով թատրոնի հետ` ապահովելու էր լրացուցիչ եկամտի աղբյուր: Նրաերկու հաշվարկներն էլ ճիշտ դուրս եկան: Կ.Պոլսում միայն Վարդովեանի թատրոնինիրավունք վերապահվեց կրելու «Օսմանյան Թատրոն» անվանումը, և նրա ձեռք բերած այսմենաշնորհը պահպանվեց թատրոնի գոյատևման շուրջ տաս տարիների ընթացքում:Վարդովեանի թատրոնի ներկայացումները միշտ անցնում էին լեցուն դահլիճներում, ինչն էլհնարավորություն էր տալիս նրան բարձր հոնորարներ տալ իր դերասաններին: Արդեն 1870-ականներին «Օսմանյան թատրոնը» այնպիսի հաջողությունների էր հասել, որկարող էր մրցել ժամանակի լավագույն եվրոպական բեմերի հետ: Երբ 1876թ. ՄեծԲրիտանիայի ապագա վարչապետ Սոլսբերին դիվանագիտական հատուկ առաքելությամբժամանեց Կ.Պոլիս, Վարդովեանի թատերախումբը Կէդիկ Փաշայի թատրոնում երեքներկայացումներ տվեց, որոնց ներկա գտնվեցին կայսերական ավագանին և անգլիացիդիվանագետն ու իր ուղեկիցները: Այս հանգամանքը վկայում է այն մասին, թե որքան կարևորէր այս թատրոնի դերը Օսմանյան կայսրության մայրաքաղաքում: «Վարդովյան» կամ այսպես կոչված «Օսմանյան թատրոնի» կազմալուծումը տեղի ունեցավայն բանից հետո, երբ Աբդուլ Համիդը հրամայեց մեկ օրում հիմնահատակ քանդել թատրոնիշենքը: Պատճառն Ահմեդ Միդհատի «Չերքեզ Էոզդենները» ներկայացումն էր, որը սուլթանիչերքեզ թիկնապահների մեջ մեծ վեճի առիթ էր տվել: Պալատի ներքին խաղաղությունըվերականգնելու համար Աբդուլ Համիդը այլ միջոց չէր գտել. նա հրամայել էր քանդելթատրոնի շենքը և ցրել թատերախումբը: Թուրքական դասական դրամատուրգիայի  բուռն զարգացումը զուգադիպեց Վարդովեանիջանքերով ստեղծված «Օսմանյան թատրոնի» գործունեության հետ: Եթե թատրոնըսկզբնական շրջանում բեմադրում էր թարգմանություններ, ապա հետագայում Վարդովյանիպատվերով և քաջալերանքով բազմաթիվ թուրք հեղինակներ սկսեցին պիեսներ գրել այսթատրոնի համար, որոնց թիվը կարճ ժամանակում անցավ հարյուրից: Դրանց շարքում էինժամանակի թուրք դասական բոլոր հեղինակների գործերը, ինչպես օրինակ Նամըք Քեմալի«Վաթան կամ Սիլիստրան»,  «Խեղճ երեխան», Աքըֆ բեյի «Գյուլնիհարը»  Ահմեդ Միդհատի«Չերքեզ Էոզդենները», Շեմսեդդին Սամիի «Բեսան», Աբդյուլ Հակ Համիդի «Հնդկուհին», ԷպուԶիա Թեֆիկի «Արկածամահըե  Ռիջաիզադ» Էքրեմի «Վուսլուաթը», Մանաստրըլ ՄեհմեդՌիֆատի ստեղծագործությունները, Հասան Բեդրեդդինի քսանից ավելի փոխադրություններնու մի քանի ինքնուրույն գործեր, Ահմեդ Վեֆիկ փաշայի Մոլիերից կատարածթարգմանություններից մի քանիսը, Ալի Հայդար բեյի «Արսասը» և այլ գործեր: Ռուդոլֆ Թալասոն, ով հանդիսացել է Վարդովեանի ժամանակակիցը և գրել է թուրքականթատրոնի պատմությունը, «Օսմանյան թատրոնի» տասնամյա գործունեությունը համարում էթուրքական թատրոնի ամենափայլուն շրջանը: Ահմեդ Ֆեհիմը (1856- 1930թթ), ովհամարվում է թուրք առաջին դերասանը և հիսուն տարի հանդիսացել է թուրքականթատրոնի աչքի ընկնող դեմքերից մեկը` թե որպես դերասան ու ռեժիսոր, թե որպեսթատերախմբի ղեկավար, իր բեմական առաջին քայլերը 1876թ. կատարել է ՀակոբՎարդովեանի «Օսմանյան թատրոնում»: Այստեղ նրա առաջին ուսուցիչը եղել է ԹովմասՖասուլաճեանը: Վարդովյանի թատերախմբի քայքայումից հետո նա Ֆասուլաճեանի հետմեկնում է Բուրսա, ուր շարունակում է իր գործունեությունը դարձյալ հայ արվեստասերներիշրջանում: Ավելի ուշ, իր հուշերում նա շատ բարձր է գնահատել Վարդովեանի թատրոնիդերն ու առաքելությունը` այն համարելով առաջին թուրքական պրոֆեսիոնալ թատրոնը: Թուրքական թատրոնի մեկ այլ պատմաբան` Մեթին Անդը, Վարդովեանի թատրոնինանդրադառնալիս նշում է, որ վերջինս այնքան պրոֆեսիոնալ մակարդակի թատերախումբուներ, որի նմանը չի ստեղծվել անգամ 1908 թ. Օսմանյան սահմանադրությանվերահաստատումից հետո: […]

Հայաստանի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հայ երգիչները համերգային շրջագայություն կատարեցին Արգենտինայում, Ուրուգվայում եւ Բրազիլիայում

May 25, 2010 AAE 0

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սփյուռքի նախարարության Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների […]

1 74 75 76 77 78 80
4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4