Andranik Ozanian
Vahé-Vahian – A Great Poet of Western Armenian Literature by Edwina Charles, BA (Phil), BSc (Psych)
THREE STAGES OF MAN’S INHUMANITY TO MAN A Bird’s -Eye-View By Khatchatur I. Pilikian
Ցավակցական

Ապրիլի 11-ին Շվեդիայում 71 տարեկան հասակում անժամանակ կյանքից հեռացավ մտավորական եւ հասարակական գործիչ Արամայիս Միրզախանյանը: Նա երկար տարիներ իր ազդու մասնակցությունն է բերել թե' Իրանում եւ թե' Եվրոպայում հայության ամենահուզող հարցերի շուրջ տարվող պայքարում: Նա ջերմեռանդ պաշտպանում եւ պայքարում էր Արցախի ազատագրական պայքարի վերջնական հաղթանակի, ինչպես նաեւ հայրենիքի զարգացման եւ ժողովրդավարացման համար տարվող պայքարին:
Եվրոպայի Հայերի Համագումարը իր խոր ցավակցությունն է հայտնում Արամայիս Միրզախանյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին:
Եվրոպայի Հայերի Համագումար
13 ապրիլ 2013Եվրոպայի Հայերի Համագումարը իր մտահոգությունն է հայտնում
Հանդիպում Արցախյան պատերազմի ազատամարտիկներ Պավել Մանուկյանի և Գարիկ Խաչատրյանի հետ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն
Եվրոպայի Հայերի Համագումար (Գերմանիայի մասնաճյուղ)
<<Արծվի թռիչքը չես կանխի: Շուշիի բանտի տանջանքներից մինչև հաղթանակած բանակի հպարտ ու ազատ մարտիկներ>> թեմայով
«Չկա ավելի բարձր զգացում, երբ ոտքերիդ տակ
հող հայրենին է ազատագրվում»
Պավել Մանուկյան
>>>> Արցախյան պատերազմի ազատամարտիկների հետ հանդիպման հրավեր[1]
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդ
Եվրոպայի Հայերի Համագումար (Գերմանիայի մասնաճյուղ) >>>>
Սիրելի հայրենակիցներ,
to ask the international community to stop defending the artificial frontiers of Azerbaijan and it’s supposed territorial integrity, endangering in this way the lives of the people of Karabagh just because they are Armenians.
APPEAL TO

THE PRESIDENT OF THE EUROPEAN PARLIAMENT,
THE HIGH REPRESENTATIVE OF THE EUROPEAN UNION FOR FOREIGN AFFAIRS AND SECURITY POLICY
AND THE INTERNATIONAL PUBLIC OPINION
The arms and ammunition that Turkey provides abundantly to the opposition forces in the Syrian crisis are passing very easily in the hands of extremist fundamentalist elements that have entered Syria from other countries. This fact is a cause of deep concern amongst the Christian minorities of Syria.>>>>
ԿՈՉ ԸՆԴԴԵՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ
Եվրոպայի Հայերի Համագումարը իր գոհունակությունն է հայտնել “Expressen” թերթին
Եվրոմիության նախագահի պատասխանը Եվրոպայի Հայերի Համագումարի նամակն
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ ՊԱՀԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Արևմտահայաստանի բնիկ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության 97-րդ տարելիցին, հայության բոլոր բեկորների հետ միասնակամ, Եվրոպայի Հայերի Համագումարը ոգեկոչում է մեր միլիոնավոր նահատակների հիշատակը, կրկին ուխտելով, որ անսասան շարունակելու է համամարդկային և արդար պահանջատիրությունը, մինչև մեր ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնումը:>>>>
“Չկրկնել 1921թ.-ի սխալը” -Եվրոպայի Հայերի Համագումարի Նախագահ Կարո Հակոբյանի հարցազրույցը .Հունաստանում հրատարակվող «Հայաստան» շաբաթաթերթի հետ:
Կոչ Արաբական աշխարհին, Եվրոպային և Միջազգային հանրային կարծիքին:________Appeal to Arab World,Europeand International Public opinion:________Воззвание к арабскому миру, Европе и международному общественному мнению:________ΕΚΚΛΗΣΗ ΣΤΗΝ ΕΥΡΩΠΑΪΚΗ, ΤΗΝ ΠΑΓΚΟΣΜΙΑ:________Appel au monde Arabe,à l’Europe et à l’opinion publique internationale:_________APPELL an die europäische und arabische Öffentlichkeit
Եվրոպայի Հայերի Համագումար (Assembly of Armenians of Eurpe)

Ցավակցություն
Խորը վշտով հայտնում ենք, որ սույն թվի հոկտեմբերի 12 – ին, 52 տարեկան հասակում մահացել է մարդու եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, լրագրող եւ թարգմանիչ՝ Սուզան Զենգինը:
Զենգինը 2009 թվի օգոստոսին Թուրքիայում ձեբակալվել է և երկու տարի ամենադաժան պայմաններում պահվել կալանքի տակ::
Երկու ամիս առաջ նա ծանր հիվանդ վիճակում ազատ է արձակվել: Սրտի վիրահատությունից հետո նա այլևս չի արթնացել:
Նրա գործն ու պատգամը, որպես հիշատակ, միշտ վառ կմնա ազատատենչ մարդկանց սրտերում:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, հեռու ու մոտ ընկերներին:Եվրոպայի Հայերի Համագումար (Assembly of Armenians of Eurpe)
Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակը շնորհավորում ենք աշխարհի բոլոր հայերին:

20 տարի մաքառման, ձեռքբերումների եւ բացթողումների տարի…
Եվրոպայի Հայերի Համագումարը շնորհավորում է Հայաստանի Երրորդ Հանրապետության ծնունդը եւ մաղթում որ հայ ժողովուրդը լինի դա Հայաստանում, Արցախում, Ջավախքում, թե ողջ աշխարհով մեկ ցրված՝ երջանիկ ապրելու եւ հայրենիքի հզորության եւ զարգացման տեսլականով ու հավատքով ամրապնդված իր կենսատու եւ անմար ներուժով կառուցի իր ապագան:>>>>>
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 96-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ԿՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻՆՑեղասպանությունը
96 տարի է անցնում Հայության դեմ իրագործված ցեղասպանությունից, սակայն այսօր էլ թուրքական պետականության կազմակերպած այդ հրեշավոր հարվածի հետեւանքները կրում են Հայաստանը, հայ ազգը և աշխարհի տարբեր կողմերում ապրող յուրաքանչյուր հայ քաղաքացին:
ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ

”Ժառանգություն” կուսակցության պատգամավորների և շարքային քաղաքացիների դեմ, մարտի 3-ի բողոքի ցույցի ընթացքին, ՀՀ ոստիկանական ուժերի կիրառած խոշտանգումն ու անհարգալից վերաբերումը, լուրջ սպառնալիք է` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հանգամանքի, ՀՀ կայունության և անվտանգության, մարդու և խոսքի իրավունքի և բնականաբար` երկրի միջազգային վարկի դեմ ուղղված:
Սթափության կոչ ենք ուղղում ՀՀ իշխանության պատասխանատու մարմիններին, ՀՀ ԱԺ նախագահության, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին ու նաև ԱԺ անկախ պատգամավորներին, ակնկալելով, որ նրանք կստանձնեն օրենքով սահմանված իրենց պատասխանատվությունը և Ազգային ժողովի պատգամավորի հանգամանքի դեմ կատարված այս ոտնձգությունը նախադեպ չի ծառաելու:
Անվերապահորեն զորակցում ենք խոշտանգված պատգամավորներին, անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից և հայացքներից:6 մարտ 2011
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆախագահ՝
Կարո Հակոբյան
garo.hakopian@aaeurop.com
Հեռ՝+46 707 25 85 93Հայաստանի եւ Սփյուռքի հայությունը չի մասնակցի սեպտեմբերի 19-ի Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու արարողությանը

Թուրքական իշխանությունները ձեռնարկեցին նորոգելու Վանի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին` ցանկանալով այս կերպով աշխարհին ցույց տալ ազգային փոքրամասնությունների հոգեւոր մշակութային արժեքների նկատմամբ իրենց հանդուրժող կեցվածքն ու բարյացակամությունը, սակայն նրանք <<տեխնիկական խնդիրներ լինելու >> պատրվագով եկեղեցու գմբեթին մինչեւ օրս չեն տեղադրել եկեղեցիներին հատուկ անհրաժեշտ խաչը:......
Վերջ Թուրքիայի հերքողային քաղաքականության աջակցմանը

Վերջ Թուրքիայի հերքողային քաղաքականության աջակցմանը
Գերմանիայի խորհրդարանը և կառավարությունը պետք է ճանաչի օսմանյան կայսրությունում կատարված ցեղասպանությունըԱռաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև հարյուր հազարավոր ասօրի հայեր զոհ դարձան օսմանյան կայսրությունում կազամակերպված և իրագործված ցեղասպանությանը: Եվրոպական խորհրդարանը 1987 թվի հւնիսին կայացված վճռագրի մեջ նշում է, որ 1915-1917 թվականների օսմանյան կայսրությունում հայերի դեմ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները համարվւմ են ցեղասպանոություն ըստ ՄԱԿ-ի համաժողովի կողմից 1948 թվի դեկտեմբերի 9-ին հրապարակված ցեղասպանության կանխման, ինչպես նաև հետապնդման հրամանագրի: Դրանից հետո բազմաթիվ այլ խորհրդարաններ ճանաչեցին այդ հանցագործությւնը որպես ցեղասպանությւն :
Antranig /armenian hero
Victor Hambartsumyan (1908-1996) a prominent Armenian astrophysicist
Կարեն Դեմիրճյանի հիշատակին /մաս1/
Կարեն Դեմիրճյանի հիշատակին /մաս2/
Ivan Aivazovsky/Հովհաննես Այվազովսկի
Ivan Konstantinovich Aivazovsky was born in the town of Feodosia in Crimea to a poor family of Armenian merchan...
aae
Genocide Archive
-
Մենք փոքրամասնություն ենք ու համագործակցում ենք փոքրամասնությունների հետ
Մայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական դաշնությունը նախաձեռնել էր ակցիա` Դերսիմում թուրքական կառավարության կողմից 1937-38 թթ. կազմակերպված ցեղասպանության 76-րդ տարելիցի առթիվ: Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) համակազմակերպիչն է այս միջոցառման և մեր զրուցակիցն է Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը: -Ազատ, ինչո ՞ւ եք մասնակցում դերսիմիցիների ցեղասպանության տարելիցին ու արդյոք այդ և այլ ցեղասպանությունները տեղի կունենային, [...] -
Քաղաքագետ. Հայաստանը եկեղեցական գույքը Թուրքիայից պետք է հետ պահանջի դատարանի միջոցով
Հայաստանը 1915թ.-ից հետո կորցրած եկեղեցական գույքը պետք է հետ պահանջի դատարանի միջոցով, այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողներին հայտնել է քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ նրա՝ այդ բանակցությունները կարող են տարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից անկախ. «Հարկավոր է նախապատրաստել եկեղեցիներին վերաբերող փաստաթղթերը եւ գույքի վերադարձման բանակցություններ սկսել», – կարծում է Պապյանը: Եթե բանակցությունները արդյունք չտան, կարելի է պահանջներ ներկայացնել [...] -
Բեռլինում ապրիլ 24-յան ցույցերն ավարտվեցին «Այլևս երբեք» նշանաբանով
Գերմանիայի մայրաքաղաքում ապրող հայերը ապրիլի 27-ին նույնպես շարունակել են իրենց բողոքի ցույցերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Ակցիան, որը կրում էր «Այլևս երբեք» խորագիրը, տևել է մի քանի ժամ, իսկ գերմանացի ոստիկանները ողջ ընթացքում ուղեկցել են խաղաղ ցույցի մի քանի տասնյակ մասնակիցներին: Ցուցարարները նախ մեկ ժամ կանգնել են թուրքիայի դեսպանատան դիմաց: Նրանց հետ են եղել նաև [...] -
Հզոր քայլերթ՝ Լոս Անջելեսում
Երեկ՝ ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին, Լոս Անջելեսի Little Armenia թաղամասում քայլերթ է կազմակերպվել, որին մասնակցել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի անդամ Մայք Գատոն, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Փոլ Գրիգորյանը, ինչպես նաև Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ, մտավորականներ: Քայլերթին մասնակցել է նաև երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ): 1in.am [Translate] -
Միջադեպ Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց
Սալոնիկում միջադեպ է գրանցվել ապրիլյան քսանչորսյան ակցիայի ժամանակ։ Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց ակցիա անողները փորձել են հայտարարություն փոխանցել այդ երկրի իշխանություններին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչում։ Սակայն այն չի հաջողվել։ Դուռը ոչ ոք չի բացել։ Ակցիայի զայրացած մասնակիցները փորձել են այլ կերպ տեղ հասցնել իրենց բողոքի նամակը։ Այս անգամ էլ ոստիկանական մահակները թույլ չեն տվել։ Այս մասին [...] -
1965թ. այս օրը Ուրուգվայի Սենատի և ներկայացուցիչների պալատի միացյալ ժողովն ընդունեց բանաձև «Հայ նահատակների հիշատակի օրվա» մասին
1965թ. այս օրը Ուրուգվայի Սենատի և ներկայացուցիչների պալատի միացյալ ժողովում ընդունվեց բանաձև «Հայ նահատակների հիշատակի օրվա» առթիվ: Ըստ դրա՝ ապրիլի 24-ը սահմանվեց որպես 1915թ. ցեղասպանությանը զոհ գնացած հայերի հիշատակի օր: Հայոց ցեղասպանությունը դատապարտելու իր որոշմամբ Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը: Ուրուգվայը 2004թ. արդեն օրենքով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1in.am [Translate] -
Թուրքիան համաձայնել է Լևոն Էքմեքչյանի աճյունի արտաշիրմմանը
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները համաձայնել են ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ` Armenian Secret Army for the Liberation of Armenia) մարտիկ Լևոն Էքմեքչյանի աճյունի փոխադրմանը: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Էքմեքչյանի ընտանիքը, որը ցանկանում է, որ Լևոնին վերահուղարկավորեն Ֆրանսիայում: Էքմեքչյանների ընտանեկան փաստաբան Էրեն Քեսքինը տվյալ հարցով դիմել է Թուրքիայի ՆԳՆ-ին, սակայն վերջինս հայտնել [...] -
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98-ԱՄՅԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98-ԱՄՅԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ Ա. Ոգեկոչման համերգ Հաագայում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 հանձնախումբը պատիվ ունի ձեզ հրավիրելու ներկա գտնվել Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին: Համերգի ծրագիրը ներառում է ճառեր, երաժշտություն և պար: Հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբը Ինես Լեյենի ղեկավարվարությամբ կկատարի Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան» հայերենով: Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության պարախումբը Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ [...] -
Թուրքիան փորձում է իրար դեմ հանել հայերին ու քրդերին
Թուրքիայում ակնհայտորեն փորձ է արվում քրդական շարժումը տեղափոխել Իրաքի ու Սիրիայի տարածք: Թուրքիայի ղեկավարությունն աննախադեպ բանակցությունների է գնացել Քրդստանի աշխատավորական կուսակցության ցմահ դատապարտված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որպեսզի նա «խնդրի» իր մարտական ընկերներին լքել Թուրքիայի տարածքը: Փաստորեն, Թուրքիայի ղեկավարությունը նպաստում է նրան, որ Սիրիայի ու Իրաքի տարածքների մի մասում իշխանության գան քրդերը, որպեսզի ստեղծեն միացյալ [...] -
Դինքի գործով գաղտնի վկան խոսել է Թուրքիայի ժանդարմերիայի և սպանության կապի մասին
«Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով ի հայտ եկած գաղտնի վկան՝ «Բարըշ» ծածկանվամբ, վկայություն է տվել։ Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, վկան հայտարարել է, որ մարդասպան Օգյուն Սամասթը կապ է ունեցել Տրապիզոնի նահանգի և Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարությունների հետ և օգնություն է ստացել նրանցից։ Վկան պատմել է, որ Դինքի սպանությանը մասնակցություն է ունեցել նաև Գիրեսունի [...] -
ԲԱԽՏՈՐՈՇ ԶՈՅԳ ՄԸ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹԻՒՆ Խաչատուր Ի. Փիլիկեան
Հույժ հետաքրքրական եւ արդիական ենք համարում կարդալու 2005 թվականին Վենեզուելայի Հանրապետության որոշումը ցեղասպանության ճանաչման կապակցությամբ՝ Պրոֆ. Խաչատուր Փիլիկյանի պարզաբանումներով եւ բացտրություններով: Խմբագրության կողմից Եթէ շեշտուած է ցաւակցական գիրիս ջերմութիւնը հանդէպ Վենեցուելայի ժողովրդասէր Նախագահ Չավէզի անժամանակ կուրստին առթիւ, պատճառը նաեւ նոյն Նախագահի կառավարութեան յայտարարութեան հանդէպ պատկառանքս է, այն յայտարարութեան զորս հռչակուեցաւ 2005 թուականին, նուիրուած Հայ [...] -
Հռոմի նորընտիր պապը 2006թ. Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հռոմի նորընտիր պապ Խորխե Մարիո Բերգոլիոն տարիներ առաջ Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից (տարածվել է կառույցի՝ Facebook սոցիալական ցանցի էջում), կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը նման հայտարարությամբ հանդես է եկել 2006թ. իր հայրենիքում՝ Արգենտինայում, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ: Կաթոլիկների նոր [...] -
Կանանց պետք է թեթեւ ծեծել. Էրդողանի կուսակցի խորհուրդը մարտի 8-ին
Երբ ամբողջ աշխարհում մարտի 8-ին սկում են ավելի շատ դատապարտել կնոջ դեմ բռնությունները, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Քըրըքքալե նահանգի գրասենյակի ղեկավար Մեհմեդ Դեմիրերն իր շնորհավորանքով խիստ զարմացրել է բոլորին։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք կուսակցականը Facebook-ի իր էջում կանանց շնորհավորել է մարտի 8-ի առթիվ եւ զարմանալի խորհուրդ տվել տղամարդկանց։ «Դուք կանանց Աստծուց որպես [...] -
Վենեսուելայի հայերը չեն մոռանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ուգո Չավեսին
Օրեր առաջ 58 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այսօր Վենեսուելայում պետք է կայանար նրա հուղարկավորությունը, սակայն բոլիվարական հեղափոխության գլխավոր հրամանատարի հուղարկավորությունը հետաձգվեց ևս մեկ շաբաթով: Իր նախագահին հավատարիմ Վենեսուելայի ժողովուրդը կշարունակի հարգանքի տուրք մատուցել և հրաժեշտ տալ Չավեսին Վենեսուելայի Ռազմական ակադեմիայի թանգարանում, որտեղ ժամանակավորապես տեղադրված է նրա աճյունը: Վենեսուելայի ժողովրդի սգից [...] -
Թուրքիայում գրաքննության պատճառով սկսել են աշխատանքից հեռացնել լրագրողների
Թուրքական մամուլում հայտնված, քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ բանակցությունների մասին տեղեկության հետ կապված՝ թռել են առաջին լրագրողների գլուխները,- հայտնում է Sözcü-ն: Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարությունից հետո, թե «Թուրքիայում իշխանությունն ու ԶԼՄ-ները բարիկադի տարբեր կողմերում են», երկրի կառավարությունը, երևում է, սկսել է մամուլի՝ իրեն ոչ ձեռնտու ներկայացուցիչների մվկուսացումը: Էրդողանի զայրույթը հարուցած Milliyet թերթի ղեկավարությունը ստիպված [...]











































Yerevan Time